Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 21.11.2023 - 06.12.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Նախագծի  նպատակն է ներդնել գործընկեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության լավարկված համակարգեր և պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռնեն առավել թափանցիկ ու մրցակցային տարբերակով ընտրել այն հասարակական կազմակերպությանը, որը կտրամադրի աջակցություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին, կհանդիսանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, ինչպես նաև կիրականացնի օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
0 913